Այս բաղադրատոմսը կազատի սպիներից ու մաշկի անհարթություններից
LifestyleՇատերի մոտ կա մաշկային թերություններ, որոնցից յուրաքանչյուրը ցանկանում է ազատվել։
Մաշկի վրայի սպիներից, ակնեի հետքերից կարող է արդյունավետորեն ազատել հետևյալ պարզ ու բնական բաղադրատոմսը, որի համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
1. 60մլ խնձորի քացախ
2. 30մլ խաղողի կորիզի ձեթ
3. 2 ճաշի գդալ ալոեի հյութ
Պատրաստման եղանակը
Փոքրիկ տարայի մեջ լցնել բոլոր բաղադրիչները։ Խառնել այն բլենդերի օգնությամբ։ Խառնուրդը լցնել ապակե տարայի մեջ։
Պահել այն սառնարանում ոչ ավել քան 7 օր։
Այս խառնուրդն անհրաժեշտ է հաստ շերտով քսել մաշկին քնելուց 2-3ժամ առաջ։ Լվացվել երիցուկի թեյով։
Սպիներից ամբողջությամբ ազատվելու համար լցվեք համբերությամբ ու շարունակեք այս բուժումը մինչև 2 ամիս և չեք փոշմանի։