Շանհայ. Ջոկովիչն ու Մարեյը կիսաեզրափակիչում են
SportԱշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Շանհայում անցկացվող թենիսի «Մասթերս» շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակիչում սերբ թենիսիստը 3:6, 7:6, 6:3 հաշվով ուժեղ է գտնվել Գերմանիան ներկայացվող Միշա Զվերեւին: Մրցախաղը տեւել է 2 ժամ 20 րոպե:
Եզրափակիչի ուղեգիրը Ջոկովիչը կվիճարկի արգենտինացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի հետ:
Կիսաեզրափակիչ է դուրս եկել նաեւ բրիտանացի Էնդի Մարեյը, որը 2 սեթում հաղթեց բելգիացի Դավիդ Գոֆենին՝ 6:2, 6:2: Մարեյի հաջորդ մրցակիցը կլինի Ջեկ Սոկ (ԱՄՆ) – Ժիլ Սիմոն (Ֆրանսիա) զույգի հաղթողը: