Եվս մեկ հայ վիրավոր Հալեպում
SocietyՀալեպի հայաշատ Նոր Գյուղ թաղամասում վերսկսված հրթիռակոծության հետևանքով հայուհի է վիրավորվել։ Այս մասին տեղեկացնում է «Գանձասարը» պարբերականի կայքը:
Լեդա Գյուլյուզյանը տուժել վիրավորվել է Հալեպի «Սիս» համայնքային համալիրի 3-րդ շենքի հետնամասի հրթիռակոծության ժամանակ: Բժիշկների գնահատմամբ՝ նրա վիճակը կայուն է։
Հաղորդվում է հրթիռակոծության հետևանքով պատշգամբների փլուզման ու հրդեհի օջախների բռնկման մասին։
Հրթիռակոծության են ենթարկվել նաև Թելեֆոն Հաուայի, Սուլեյմանիե, Շեյխ Թահա թաղամասերը: