Գլխավոր դատախազը նոր նշանակումներ է արել
SocietyԱրդարադատության առաջին դասի խորհրդական Սարգիս Վասյայի Մնացականյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնից:
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Տիգրան Գուրգենի Ամբարյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ՝ ազատվելով Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի պաշտոնից:
Արդարադատության առաջին դասի խորհրդական Արսեն Ռաֆիկի Արսենյանը նշանակվել է Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ՝ ազատվելով Գեղարքունիքի մարզի դատախազի պաշտոնից:
Արդարադատության առաջին դասի խորհրդական Վահե Սերգեյի Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազ՝ ազատվելով Արարատի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից:
Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արսեն Վիգենի Սիմոնյանը նշանակվել է Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քաղաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Արմավիրի մարզի դատախազի պաշտոնից: