Մոուրինյուն համեմատել է Մանչեսթեր Յունայթեդ - Լիվերպուլ դիմակայությունը Էլ Կլասիկոյի հետ
SportԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ խաղի վերաբերյալ իր սպասումների մասին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Ինձ չի հուզում «Էնֆիլդի» երկրպագուները հնարավոր բացասական ռեակցիան: Ես այնտեղ եմ գնում իմ խաղը ցույց տալու և աշխատանքս կատարելու համար:
Ինձ շատ է դուր գալիս մեծ հանդիպումների մթնոլորտը, որը կարելի է համեմատել «Ինտեր» - «Միլան» դերբիի, «Ռեալի» և «Բարսելոնայի» հանդիպման կամ «Պորտու» - «Բենֆիկա» խաղի հետ: Ինձ այն դուր է գալիս», - նշել է պորտուգալացի մասնագետը: