Նոր անլուծելի «հանելուկ». այս պայուսակը կապո՞ւյտ է, թե՞ սպիտակ
LifestyleBlognews.am-ը գրում է.
Բոլորս հիշում ենք այն զգեստի լուսանկարը, որն այդպես էլ չկարողացանք պարզել սև էր, թե կապույտ: Վիճեցին-վիճեցին, բայց յուրաքանչյուրը մնաց իր կարծիքին ու պնդեց իր տեսած գույնը:
Այսօր էլ համացանցում նոր «հանելուկ» լուսանկար է հայտնվել,որի շուրջ վիճում են սոցիալական ցանցերի օգտատերերը:
Այս պայուսակը կապո՞ւյտ է, թե՞ սպիտակ

Ամեն ինչ սկսվեց այս անմեղ լուսանկարից: Աղջիկը ցանկացավ կիսվել իր ուրախությամբև հրապարակեց իր նոր պայուսակի լուսանկարը:

Առաջին մեկնաբանությունը բավականին անսպասելի էր՝ «Սպիտակ: Համարձակ է»: Եվ աղջիկը պատասխանեց ընկերուհուն՝ «այն կապույտ է»:

Մկ այլ օգտատեր գրեց, որ ինքը նույնպես սպիտակ է տեսնում և սկսվեց ողջ շիլաշփոթը: Նկարը սկսեց տարածվել ու ոչ ոքայդպես էլ չի հասկանում՝ պայուսակն իրականում կապո՞ւյտ է, թե՞ սպիտակ:
Իսկ դուք ի՞նչ գույն տեսաք: