«Ուրարտու»-ն պարտվեց արտագնա առաջին խաղում
SportԵրևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը «Սուպերլիգա 1»-ի շրջանակներում արտագնա առաջին խաղում խոշոր հաշվով պարտվեց Վլադիվոստոկ քաղաքի «Սպարտակ-Պրիմորյո»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին քառորդում Գյոկչյանի սաները սկսեցին անհաջող և մեկնարկային 10 րոպեից հետո պարտվում էին 22:6 հաշվով: Երկրորդ կեսում «Սպարտակ»-ը մեծացրեց առավելությունը` հաշիվը դարձնելով 54:23: Երրորդ և չորրորդ խաղակեսերում ևս «Ուրարտու»-ի բասկետբոլիստները հետնապահի դիրքում էին և ի վերջո պարտվեցին 109:59 հաշվով:
«Ուրարտու»-ի կազմում ամենաարդյունավետ բասկետբոլիստն Արիզոնա Ռեյդն էր, ով հավաքեց 15 միավոր:
«Ուրարտու»-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 18-ին` հյուրընկալվելով Յուժնոսախալինի «Սախալին» ակումբին: