Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին մահվան ելքով պատահար է գրանցվել
Society«Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան հոկտեմբերի 15-ին` ժամը 1.00-ի սահմաններում, Գորիս- Ստեփանակերտ ճանապարհի 16-րդ կմ-ին բախվել է երթևեկելի ուղեմասում գտնվող ձիուն, ապա մտել ձախակողմյան կողնակ, ինչի հետևանքով ուղևորը՝ 1994 թ. ծնված Սմբատ Գրիգորյանը, մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: