Հայաստանի հավաքականի 4 ըմբիշներ կմասնակցեն Իրանի ակումբային առաջնությանը
SportՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի 4 անդամներ կմասնակցեն Իրանի ակումբային առաջնության երկրորդ փուլին,- տեղեկացնում է ՀԸՖ-ի պաշտոնական կայքը:
59 կգ քաշային Ռոման Ամոյանը և 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը հանդես են գալու «Սինեն Սանթի» կազմում, իսկ 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը և 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը՝ «Մի Մերազինայում»:
Մրցումները կկայանան հոկտեմբերի 20-ից 22-ը: 10 թիմերից երկուսն իրավունք կվաստակեն մասնակցելու Բուդապեշտում կայանալիք աշխարհի ակումբային առաջնությանը: