Գվարդիոլա. Հիասթափված եմ, չենք կարողանում 11 մետրանոցներ իրացնել
SportԱնգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 1:1 հաշվով էր ավարտել հանդիպումը «Էվերթոնի» հետ:
«Քաղաքայինները» երկու անգամ վրիպել էին 11 մետրանոց հարվածներից: Թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խաղից հետո խոսել է կայացած մրցավեճի մասին:
«Մենք արեցինք այն ամենն ինչ հնարավոր էր, իսկ «Էվերթոնը» ունեցավ մեկ գոլային հնարավորություն և օգտագործեց այն: Ես մի փոքր հիասթափված եմ իմ ֆուտբոլիստներից:
Մեր թիմի ֆուտբոլիստները բոլոր որակները ունեն 11 մետրանոցները իրացնելու համար, բայց շատ են վրիպում: Հուսով եմ, որ հաջորդիվ ավելի շատ գոլեր կխփենք», - կատալոնացի մասնագետի խոսքն է փոխանցել «BBC»-ն: