Վենգեր. Ջական մուգ դեղին քարտի էր արժանի, բայց մրցավարը վառ կարմիր քարտ ցույց տվեց
SportԼոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ «Սուոնսիի» նկատմամբ տոնած հաղթանակի (3:2) և իր թիմի կիսապաշտպան Գրանիտ Ջակայի հեռացման մասին:
«Մեր ֆուտբոլիստները կորցրեցին զգոնությունը երկու գոլ խփելուց հետո: Այդպես չի կարելի վարվել, երբ խաղում ես մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում գտնվող թիմերի հետ:
Իմ կարծիքով, Ջական արժանի էր «մուգ դեղին» քարտի, բայց մրցավարը «վառ կարմիր» քարտ ցույց տվեց», - նշել է Վենգերը: