Թալիշում և Մատաղիսում Բաքվի վայրագությունների մասին զեկույցներն արդեն ուղարկվել են միջազգային կառույցներին. Արման Թաթոյան
SocietyTert.am-ը գրում է.
Tert.am-ը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից հետաքրքրվեց, թե ինչ արդյունքներ են արձանագրվել ապրիլյան պատերազմից հետո միջազգային կազմակերպություններում խնդրի բարձրաձայնման հարցում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ վերջերս նա՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ Արցախում նորից ուսումնասիրում էին ապրիլյան իրադարձություններում ադրբեջանական զինուժի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումները:
«Ես ապրիլյան պատերազմի օրերին Արցախի Մարդու իրավունքների առաջին պաշտպանի հրավերով անմիջապես մեկնեցի Արցախ։ Նպատակը մեկն էր՝ փաստահավաքում իրականացնել քաղաքացիական հասարակության ոտնձգությունների հետ կապված և արեցինք,- ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հավելելով, որ դրանից հետո համատեղ աշխատանքների արդյունքները օգտագործելով՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն իր վերլուծությունով միջանկյալ զեկույց հրապարակեց, որը «մինչ այս օրը համարվում է մինչ այս պահը եղած բոլոր փաստաթղթերից լավագույնը»:
Շարունակությունը՝ այստեղ