Հայտնիներ, որոնք ասիական արմատներ ունեն. լուսանկարներ
LifestyleTert.am-ը գրում է.
Հոլիվուդյան դերասանների կամ երգիչների, որոնք մշտապես ելույթ են ունենում տարբեր բեմերում և հանդես գալիս հանրահայտ ֆիլմերում, ճանաչում ենք շատերս, սակայն հազվադեպ եք մտածում նրանց ծագման և ազգային պատկանելիության մասին:
Հաճախ չենք էլ պատկերացնում, որ նրանցից շատերը ասիկան, ավստրալական կամ աֆրիկյան ծագում ունեն: Այս մասին գրում է saintasia.ru-ն` ներկայացնելով ասիական արմատներ ունեցող հայտնիների:
1.Նրանց շարքում է «Մատրիցա» ֆիլմաշարի գլխավոր դերակատար Կիանու Ռիվզը, ում գեներում մի քանի ազգության արյուն է միախառնված, նա մեկ քառորդով չինացի է:

2.Իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիայի արժանի ժառանգը` Էնրիկեն, մոր կողմից ֆիլիպինցի է:

3.Նորաձևության աշխարհի ամենավառ ներկայացուցիչներից մեկը` Նաոմի Քեմբլը հորական տատի կողմից չինուհի է:

4.Ֆանկի ժամանակակից լեգենդ Բրունո Մարսը կիսով չափ ֆիլիպինցի է:

5.Հոլիվուդի ամենահայտնի կատակերգու դերասաններից մեկը` Ռոբ Շնայդերը, ևս ֆիլիպինցու արմատներ ունի:

6.Pussycat Dolls-ի նախկին մեներգչուհի Նիկոլ Շելդինգերը ևս ֆիլիպինյան ծագում ունի:

7.Ռոք-երգարվեստի լեգենդար ներկայացուցիչ Ֆրեդի Մերկուրիի իրական անունը Ֆարրուխ Բուլսարան է, փարսիական ծագում ունի, իսկ նրա ծնողները Հնդկաստանից են:
