Բեյոնսեն և Ջեյ Զին ցանկանում են երեխա որդեգրել
LifestyleՎերջերս անընդհատ լուրեր են շրջանառվում այն մասին, որ Բեյոնսեն և Ջեյ Զին ծրագրում են երեխա որդեգրել, սակայն հաճախակի համերգները և զույգի վեճերի վրա հիմնված սկանդալային փիար-ակցիաները անորոշ ժամանակով հետաձգում են այդ որոշման իրագործումը՝ գրում է starrslife-ը:
Բեյոնսեն և Ջեյ Զին արդեն մեծացնում են չորսամյա Բլու Այվիին: Աղջիկը վաղուց է ծնողներին խնդրում իրեն պարգևել եղբայրիկ կամ քույրիկ:
Զույգին մոտ աղբյուրները հաղորդում են, որ ամուսինները պատրաստում են համապատասխան փաստաթղթերը. նրանք դիմել են որդեգրման հարցերով մասնավոր գործակալությանը և այժմ ուսումնասիրում են երեխաների անկետաները:

