«Թայսոնը թմրամոլ չէ, նա ուղղակի հիմարություն է արել». Թայսոն Ֆյուրիի մարզիչ
SportՄարզիչ Պիտեր Ֆյուրին պատմել է Թայսոն Ֆյուրիի վիճակի մասին:
«Դուք դեռ կտեսնեք նրան ռինգում: Բռնցքամարտը նրա կյանքն է: Դա նրա արյան մեջ է: Նա ուրիշ ոչինչ չգիտի: Նա պարզապես մոլորվել է: Եթե դու կորցնում ես հետաքրքրությունը ամեն ինչի նկատմամբ և ոչնչում իմաստ չես տեսնում, ապա դու պրոբլեմներ ունես:
Բուժումը, որը նա ստանում է, օգնում է իրեն: Նա թմրամոլ չէ: Նա ուղղակի հիմարություն է արել: Նա չի գնա ոչ մի կլինիկա: Թայսոնն ուղղակի դեպրեսիայի մեջ է:
Բժիշկներն ասում են, որ մի քանի ամիս հետո բուժումն արդյունք կտա»,- ասել է Պիտեր Ֆյուրին՝ BBC Radio 5 Live-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Ֆյուրին հրաժարվել է իր բոլոր չեմպիոնական տիտղոսներից և զրկվել է լիցենզիայից՝ հակադոպինգային օրենսդրության հետ ունեցած պրոբլեմների պատճառով: