«Բարսելոնա»-ն «Մանչեսթեր Սիթի»-ին 800 հազար եվրո կվճարի
SportՉեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 3-րդ տուրի խաղում «Բարսելոնա»-ի կազմում կարող է հանդես գալ կիսապաշտպան Դենիս Սուարեսը, ինչի համար կատալոնացիները պետք է 800 հազար եվրո վճարեն «քաղաքայիններ»-ին: Այդ մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
Այդպիսի պայմաններ են ներկայացվել և համաձայնեցվել 2013 թվականին իսպանացու` «Մանչեսթեր»-ից «Բարսելոնա» տեղափոխության ժամանակ:
Կատալոնական ակումբը պետք է վճարի նշված գումարը թիմի կազմում Սուարեսի մասնակցած յուրաքանչյուր 10-րդ խաղից հետո: Մինչ այդ կիսապաշտպանը 9 խաղ է անցկացրել «Բարսելոնա»-ի հիմնական կազմում:
Պայմանագրի պայմանների համաձայն` «Մանչեսթեր Սիթի»-ին կատարված վճարները չպետք է գերազանցեն 10 անգամը, այսինքն` 8 մլն եվրոն: