Էմմիի հուզիչ շնորհավորանքը մոր ծննդյան առթիվ
LifestyleԱյսօր՝ հոկտեմբերի 17-ին, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, սիրված եւ ճանաչված երգչուհի Նադեժդա Սարգսյանը նշում է ծննդյան 62-րդ տարեդարձը։ Կեսգիշերից երգչուհուն շնորհավորում են ընկերները, սաները, բայց ամենահուզիչը դստեր՝ Էմմիի բարեմաղթանքն է.
«Ծնված օրից մինչեւ կյանքիս վերջ շնորհակալ եմ, որ հենց դու ես իմ մաման։ Միայն առողջ եղիր։ Քեզ սիրող մարդիկ հենց դա են ուզում։ Քեզ շատ եմ սիրում»,-սոցցանցերում գրել է Էմմին՝ հրապարակելով արխիվային հոլովակ։