Գիտնականները բացահայտել են` ինչպես նվազեցնել ծխելու բացասական ազդեցությունը
LifestyleՀետազոտողներն ապացուցել են, որ ծխող մարդու սննդակարգում գազարի ներմուծումը դրական ազդեցություն է ունենում թոքերի առողջության վրա։
Ծխախոտի ազդեցությամբ թոքերում առաջանում են ազատ ռադիկալներ։ Գազարը հարուստ է վիտամին E-ով ու բետա-կարոտինով, որոնք հակազդում են ազատ ռադիկալներին, որոնք հաճախ լինում են տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ։
Գազարն այսպիսի դրական ազդեցություն կարող է ունենալ նաև չծխող մարդկանց համար, որոնց մոտ ազատ ռադիկալների առաջացումը կարող է պայմանավորվել աղտոտված օդով։