Արամ MP3-ն ու Լիլին ռինգում ուժասպառ են եղել
LifestyleBravo.am-ը գրում է.
«Ասա»՝ այսպես է կոչվում Արամ MP3-ի նոր երգը, որի տեսահոլովակի համերգ-շնորհանդեսը երեկ էր։ Առաջին ցուցադրությունից հետո երգիչը ռինգ հիշեցնող բեմից հարցրել է՝ հավանեցին արդյոք իր նոր աշխատանքը, ներկաներն էլ բուռն ծափերով դրական պատասխան են տվել:)։
Հումորային հոլովակում բասկետբոլի հին դահլիճը վերածվել է 1980-ականների բռնցքամարտի հարթակի։ Մեկ ամբողջ օր տեւած նկարահանման համար Արամը եւ հերոսուհին՝ Լիլի Կարապետյանը, հաճախել են բոքսի մարզումների՝ ֆիզիկապես պատրաստվելու եւ կանոնները սովորելու համար։ Այս շրջանում «Ֆուլ Հաուս»-ում նկարահանվող Լիլին հայտնել է, որ սիրողական մակարդակով նախկինում զբաղվել է քիք-բոքսինգով, հատուկ տեսահոլովակի համար էլ սովորել է բոքսի կանոնները։
Շարունակությունը` այստեղ:
