Թբիլիսյան խճուղում 46 համարի ավտոբուսը բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի
SocietyԵրևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում` Թբիլիսյան խճուղում, տեղի է ունեցել ավտովթար: 46 համարի ավտոբուսը բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակ այնության հետ կապերի վարչությունից, ավտոբուսը երթևեկել է առանց ուղևորների: Դեպքի հետևանքով տուժել են 3 մարդ՝ ավտոբուսի վարորդը և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի 2 ուղևորները, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: