Yerevan, 27.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդն անդրանիկ նիստ է գումարել

Society

 ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր անդրանիկ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Ողջունելով խորհրդի անդամներին` նախարարը բոլորին մաղթել է արդյունավետ և բեղուն աշխատանք: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

«Այստեղ իսկապես հավաքված են մարդիկ, ովքեր ոչ միայն պարզապես ոլորտի ներկայացուցիչներ են, այլ ուրույն ձեռագիր ունեցող մարդիկ: Ես հույս ունեմ, որ մեր համատեղ աշխատանքը օգտակար կլինի, քանի որ բոլորս համախոհներ ենք և պետք է բոլոր հարցերը միասին քննարկենք և փորձենք լուծումներ գտնել: Իմ կարծիքով` կարևոր բացթողում էր, երբ ժամանակին` 1998 թվականին, կոլեգիա հասկացությունը ձևափոխվեց, քանի որ այն բավականին մեծ հեղինակություն էր վայելում ոլորտում: Հիմա պետք է հասարակական խորհրդի վարկանիշը բարձրացնել պատշաճ մակարդակի, որպեսզի այն դառնա ոլորտում իր խոսքն ասող կարևոր մարմին»,-իր ներածական խոսքում մասնավորապես նշել է Լևոն Մկրտչյանը` առաջարկելով հետագա նիստերի ընթացքում օրակարգը համատեղ որոշել և ներկայացնել  համապատասխան առաջարկություններ: 

Այնուհետև խորհուրդը հաստատել է նիստի օրակարգը և անցել հիմնական հարցին` ՀՀ կրթության զարգացման 2016-2025 թթ. պետական ծրագրի նախագծի քննարկմանը, որը ներկայացրել է ՀՀ ԿԳՆ զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Ռ. Ստեփանյանը: Նա նշել է, որ Կրթության զարգացման պետական ծրագիրը միակ ոլորտային ծրագիրն է, որն արժանանում է ԱԺ հավանությանը և ստանում օրենքի ուժ: Նրա խոսքով` մինչև այժմ ծրագիրը 5-ամյա է եղել, իսկ այս անգամ որոշում է կայացվել այն մշակել առաջիկա 10-ամյակի համար` հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջնաժամկետ պլանավորումը 3 տարով է, ինչպես նաև ՄԱԿ-ի օրակարգով միջազգային ծրագրերը մշակվում են մինչև 2030 թվականը: Բանախոսը ներկայացրել է ծրագրի հիմնական տեսլականը, այն է` կրթությունը մարդու հիմնարար իրավունք է և հանրային արժեք: Ծրագրում ամրագրվել է, որ կրթության զարգացման գլխավոր նպատակն է` կրթական այնպիսի համակարգի ձևավորումը, որը յուրաքանչյուր քաղաքացու կյանքի բոլոր փուլերում հնարավորություն է տալիս ստանալ իր պահանջմունքներին, մտավոր կարողություններին ու ձգտումներին համապատասխան որակյալ կրթություն, բավարարում է տնտեսության ու հասարակության պահանջները, լիարժեք ծառայում  ազգային շահերին: Որպես հիմնական ռազմավարություն մատնանշվել են` կրթության բազմազանեցումը, սոցիալական երկխոսությունը և գործընկերային համագործակցությունը: Բանախոսը ներկայացրել է նաև ծրագրի պետական քաղաքականության սկզբունքները` ներառականություն, տարածքային համաչափ զարգացում, ազգային և համամարդկային արժեքների համադրում, թափանցիկություն և հաշվետվողականություն:

Ռոբերտ Ստեփանյանը մասնակիցներին է ներկայացրել նաև ծրագրի հիմնական թիրախները`

1. Մինչև 2025 թվականը ապահովել  բոլոր երեխաների համար մատչելի, հավասար և որակյալ միջնակարգ, ներառյալ՝ նախնական մասնագիտական կրթություն՝ արդյունավետ վերջնարդյունքով:

2. Կրթության բոլոր մակարդակներում ամրապնդել դաստիարակության բաղադրիչը: 3. Մինչև 2025 թվականը ապահովել 3-6 տարեկան բոլոր երեխաների համար հասանելի և որակյալ  նախադպրոցական կրթության մատչելիություն և ապահովել 5 տարեկանների առավել ընդգրկվածություն:

4. Մինչև 2025 թվականը զգալիորեն ավելացնել մասնագիտական անհրաժեշտ պատրաստվածություն ունեցող երիտասարդների և մեծահասակների թիվը՝ վերջիններիս համար արժանապատիվ աշխատանք գտնելու, գործազրկությունը նվազեցնելու և գործարարությունը խթանելու նպատակով:

5. Մինչև 2025 թվականը ապահովել բոլոր խոցելի խմբերի՝ այդ թվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց հավասար մասնակցության հնարավորությունը կրթության բոլոր մակարդակներում:

Զեկուցումից հետո խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել հիմնական բանախոսին, որոնք, մասնավորապես, վերաբերել են ծրագիրն առավել կիրառական դարձնելու և միջոցառումների կոնկրետ ժամանակացույց ձևավորելու, միջանկյալ հաշվետվություններ ներկայացնելու անհրաժեշտության և այլ հարցերի: Նիստի ավարտին խորհուրդն ընդունել է որոշում, համաձայն որի` հավանության է արժանացել ՀՀ կրթության զարգացման 2016-2025 թթ. պետական ծրագրի նախագիծը: Պայմանավորվածություն է ձեռքբերվել 10-օրյա ժամկետում նախարարություն ներկայացնել ծրագրային առաջարկներ, որոնք օրենքի հաստ ատումից հետո կներառվեն համապատասխան հավելվածում:

 

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia