Խոշոր չափերով գողության համար հետախուզվող 26-ամյա աղջիկը հայտնաբերվել է
SocietyՈստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 26-ամյա Սոնա Զ.-ն։
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ քաղաքացին հոկտեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով):