Զիդան. Լեգիայի ու Ռեալի շանսերը հավասար են
SportՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Լեգիայի» հետ հանդիպումից առաջ գնահատել է թիմերի շանսերը:
«Ռեալի» ու «Լեգիայի» շանսերը հավասար են: Պետք է առաջին րոպեից բարդացնենք մրցակցի կյանքը: «Ռեալին» միավորներ են պետք: Պետք է մտածել մեր մասին ու չնայել մյուսների ելույթներին: Գոհ եմ ֆուտբոլիստների վերաբերմունքից:
Հիանալի հանդիպում անցկացրինք «Բետիսի» հետ, առջևում այլ խաղ է»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: