Yerevan, 27.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ամփոփվեցին «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակբաշխության արդյունքները

Society

Ամփոփվեցին  «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակբաշխության 2015թ. արդյունքները: 

Ողջունելով մասնակիցներին և բոլոր մրցանակակիրներին՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ այս տարի սահմանվել են նոր անվանակարգեր՝ «Հայկական ավանդական ընտանիք» և «Լավագույն գեղարվեստական խումբ»:

«Սփյուռքում մեծ ակտիվությամբ են արձագանքել այս անվանակարգերին, և զգալի թվով հայտեր էինք ստացել: Սա նշանակում է, որ օտար երկրներում ապրող հայկական ընտանիքներում զավակները հայ ինքնության գիտակցությամբ են մեծանում»,-

նշեց նախարարն՝ ընդգծելով, որ 2015թ. աչքի են ընկել հատկապես Սփյուռքի հայկական պարային համույթներն ու երգչախմբերը, որոնցից շատերն իրենց լավագույնս դրսևորել են «Իմ Հայաստան», «Երգում է Կոմիտասը» համահայկական փառատոներում: Նախարար Հրանուշ Հակոբյանն առանձնապես բարձր գնահատեց Սիրիայի հայ համայնքում այս ծանր ժամանակաշրջանում ապրող և հայկական դպրոցներում դասավանդող ուսուցիչների դերն ու գործունեությունը:

«Նրանք, վտանգի ենթարկելով սեփական կյանքը, ապրեցնում են Սիրիայում գործող շուրջ 20 կրթօջախները, հայ մանուկներին ուսուցանում հայերեն և հայոց պատմություն, մշակույթ», - նշեց նա: Նախարարը ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով պարգևատրեց սիրիահայ ուսուցիչներ Անահիտ Թեքմեճյանին և Էմմա Ազարիկյանին:

ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի ողջույնի խոսքը ներկաներին փոխանցեց ՌՀՄ փոխնախագահ Արամ Սարգսյանը: Շնորհակալություն հայտնելով Սփյուռքում գործող բոլոր կրթօջախների նվիրյալ մանկավարժներին և կրթական գործի կազմակերպիչներին՝ Ա.Սարգսյանը նշեց. «Մենք այսուհետ ևս շարունակելու ենք աջակցել այս մրցանակաբաշխության կազմակերպմանը:

Սփյուռքի նախարարությունը մեզ համար դարձել է հարազատ գործընկեր և հատկապես նախարար Հրանուշ Հակոբյանի հետ մենք կարողանում ենք իրականություն դարձնել համատեղ իրականացվող բոլոր ծրագրերը»: Այնուհետև մեկնարկեց մրցանա կների հանձնման արարողությունը: 2015թ. անվանակարգերն էին. «Մայրենիի պաշտպան», «Լավագույն հայկական համայնք» «Հայկական ավանդական ընտանիք» «Լավագույն գեղարվեստական խումբ»: 2015թ. սփյուռքահայ կազմակերպություններից, հաստատություններից և անհատներից աշխարհի 23 երկրից ստացվել էր 112 հայտ: 1-ին, 2-րդ կարգի մրցանակակիրներ դարձան 61 անհատ և կազմակերպություն, որոնցից 1-ին կարգի մրցանակ ստացավ 13, 2-րդ կարգի մրցանակ՝ 48, 3-րդ կարգի խրախուսական մրցանակ՝ 51 մասնակից:

Մարիամ Կարապետյանը (Բուլղարիա), Լուսինե Մզիկյանը (Վրաստան) և այլք շնորհակալություն հայտնեցին նախարարությանն ու առանձնապես նախարար Հրանուշ Հակոբյանին՝ մրցանակաբաշխությունը կազմակերպելու և այդ միջոցով հայկական համայնքներում հայապահպանության ոգին անընդհատ վառ պահելու համար: Նրանք նշեցին, որ միայն Հայաստան-Արցախ-Սփյուռք ամուր եռամիասնությամբ հնարավոր կլինի դիմագրավել մեր պետության և ժողովրդի առջև ծառացող բոլոր մարտահրավերներին:

Տեսաուղերձով միջոցառման կազմակերպիչներին իր շնորհակալական խոսքն էր հայտնել Ռուսաստանի «Մասյաց աղավնի» հայկական ամսագրի գլխավոր խմբագիր Վահան Վերմիշյանը: Նա նշել էր, որ &la quo;Մայրենիի պաշտպան» մեդալն իր ստացած բոլոր մրցանակներից ամենաթանկագինն է, քանի որ դրանով գնահատվել են հայապահպանությանն ուղղված աշխատանքները:

Միջոցառման ավարտին համերգային հատվածում հանդես եկան դուդուկահար, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրները, Գուրգեն Դաբաղյանի սան Սերոբ Սարգսյանը, Ձայնի պահպանման դպրոցի «Երգող հրեշտակներ» մանկական խումբը և երգիչ Վլադիմիր Ահարոնյանը:

ՀՀ սփյուռքի նախարարությունը մրցանակաբաշխությունն անց է կացնում Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ՝ 2010 թվականից: 

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia