«Դեպի եվրատեսիլ». ովքե՞ր կշարունակեն պայքարել Հայաստանը՝ «Եվրատեսիլ 2017»-ին ներկայացնելու համար
Lifestyle«Դեպի եվրատեսիլ» նախագծի լսումների փուլը մոտեցավ ավարտին: Հոկտեմբերի 22-ից սկսած եվրատեսիլյան երկրպագուները հնարավորություն կունենան հետեւելու նախագծի երկրորդ փուլի ընթացքին, որտեղ իրենց պայքարը կշարունակեն 37 երգիչ-երգչուհիներ:
«Եվրատեսիլ- 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու պատվին արժանանալու համար իրենց ուժերը կշարունակեն փորձել եւ առավելագույնս լավ ներկայանալ Սյուզաննա Մելքոնյանը, Մերի Մհերյանը, Սարո Գեւորգյանը, Իջինը, Only girls խումբը, Ալեքսանդր Պլատոն, Մարիամ Եվրիյանը, Քրիստինա Ավետիսյանը, Ամալյա Մարգարյանը, Արծվիկը, Աննա Սեդրակյանը, Վահե Ալեքսանյանը, Մարիսսան, Դիանա Դիկովսկին, Օպերա Վիվա խումբը, Եվա Կանսը, Փայլա Գեւորգյանը, Քրիստինա Մանգասարյանը, Ռոբ Ավալյանը, Կարինե Հարությունյանը, Նարինե Ջինանյանը, Ստեփան Հովհաննիսյանը, Զեմֆիրա Ֆրիդոնը, Վերոնիկա Գրիգորյանը, Դիանա Ադամյանը, Հասմիկ Շիրոյանը, Սոնա Դունոյանը, Ջուջոն, Լյուսին, Գեւորգ Հարությունյանը, Մարթան, Աննա Դանիելյանը, Ալբերտ Ղազարյանը, Ակսել Բավեյանը, Լիլիթ Հարությունյանը, Արմենուհի Գասպարյանը, Արթուր Աբգարը:

Հենց այս շարքում է այն արտիստի անունը, ով Հայաստանը հաջորդ տարի կներկայացնի միջազգային ամենահայտնի երաժշտական մրցույթին:
Երկրորդ փուլից սկսած պայքարի մեջ կմտնեն նաեւ մրցույթի ժյուրիի 6 անդամները՝ Իվետա Մուկուչյանը, Ինգա Արշակյանը, Հայկոն, Անուշ Արշակյանը, Եսայի Ալթունյանը եւ Արամ MP3-ին: Հենց նրանք են ընտրելու այն արտիստներին, ովքեր կլինեն իրենց խմբերում եւ ում իրենք կօգնեն անցնելու «դեպի եվրատեսիլ» տանող ճանապարհը: