Կրքոտ Քայլի Ջեները կրքոտ լուսանկարներ է հրապարակել
LifestyleՔայլի Ջեներն ակնհայտորեն շուտով կզբաղեցնի Քիմ Քարդաշյանի տեղը, քանի որ հայուհու 19-ամյա քույրը շատ ակտիվ է սոցիալական ցանցերում եւ որ ամենակարեւորն է, նա չափազանց ճանաչված է համացանցում: Իսկ այն, ինչպես հայտնի է, Քարդաշյան-Քեներ կլանի բիզնեսի հիմքն է:
Քայլիի Instagram-ը համալրվել է նոր լուսանկարներով:

«Իմ ոճը սահմանող մարդիկ Քիմն ու Քանիեն են»,- մշտապես հայտարարում է Քայլին:


Իսկ երեկ համացանցում տարածվել էին Քայլի լուսանկարներն ընկերոջ՝ ռեփեր Tyga-ի որդու ծննդյան տարեդարձից:

Երաժշտի եւ Բլեք Չայնայի (Քայլիի եղբոր՝ Ռոբ Քարդաշյանի ընկերուհին) որդին՝ Քինգ Կաիրոն, 4 տարեկան է դարձել, եւ ռեփերը նրա համար Ferrari թեմատիկ երեկույթ է կազմակերպել:

