Ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հարվածել գազատարին և կողաշրջվել
SocietyShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Սուրբ Սարգսի փողոցում ГАЗ 53 մակնիշի 285 ԼՏ 23 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հարվածել գազատարին և կողաշրջվելով հայտնվել բնակչի հողամասում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, որոնք տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են Արագածոտնի մարզի «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արագածոտնի մարզային գազի վթարային ծառայության աշխատակիցները՝ ծառայության պետ Սմբատ Մաղաքյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Նարեկ Մանուկյանի գլխավորությամբ։
Շարունակությունը` այստեղ: