Թեթև արդյունաբերության ոլորտում ամենապահանջված մասնագիտությունները հագուստի ոճաբանն ու տեխնոլոգն են
SocietyԴիզայներներն ու արտադրողները մեկ հարթակում հոկտեմբերի 17-19-ը իրականացնում են «Թեթև արդյունաբերության միջազգային համաժողով, ցուցահանդես, նորաձևության օրեր» խորագրով նախագիծը։
Համակազմակերպիչներն են «Ատեքս» նորաձևության կենտրոնը, «Սիգնում» ընկերությունը և Ուրալի առևտրաարդյունաբերական պալատը։
«Ատեքս» նորաձևության կենտրոնի տնօրեն Կարինե Դնոյանը ներկայացրեց, թե որքան ժամանակ է արդեն գործում «Ատեքս»-ը և ինչ գործունեություն է ծավալում։
Կարինե Դնոյանի խոսքով իրենց կենտրոնը պատրաստում է մասնագետներ, ովքեր հետագայում պիտի աշխատեն թեթև արդյունաբերության ոլորտում։ Նա նշեց, որ այժմ 80 աշխատող արտադրություններ կան՝ փոքր, միջին և մեծ, սակայն համապատասխան մասնագետներ չունեն։
Նախագծի մասնակիցներից մեկը՝ Արփի Ավդալյանը, ով ասեղնագործ վարպետ է, ներկայացրեց իր աշխատանքները և պատմեց, թե ինչպես է միտքը առաջացել, ստեղծել ասեղնագործ զարդեր, արծաթե շրջանակների մեջ. «Իմ առաջին գործերը զարդերը չեն, այլ ուղղակի մեծ չափերի ասեղնագործություններ, որոնք ես գործում եմ առանց էսքիզների, գծագրելու և դաջելու։
Ստեղծագործում եմ հենց կտորի վրա, և իմ բոլոր աշխատանքները մեկ օրինակից են։ Քանի որ ոչ բոլորը կարող էին իրենց թույլ տալ իմ մեծ աշխատանքները ունենալ, սկսեցի զարդեր նույնպես պատրաստել։ Իմ ստեղծած այն զարդերը, որոնք կ կրեն մարդիկ, իմ դրական էներգիան, դրական լիցքերը կփոխանցվեն նրանց։
Ունեմ ստեղծագործություններ, որոնք հատուկ որևէ մեկի համար եմ ստեղծում, իր կերպարին համապատասխան»։
Միջոցառումը նպատակաուղղված է խթանելու Հայաստանում թեթև արդյունաբերության ոլորտի զարգացումը, նախանշելու տարածաշրջանային համագործակցության հեռանկարները, բացահայտելու նոր շուկաներ մուտք գործելու առկա հնարավորությունները։