10 պատճառ՝ տանը միշտ թեյի ծառի յուղ ունենալու համար
LifestyleEntertrain.1in.am-ը գրում է.
Թեյի ծառի յուղը եթերային յուղ է, այն ունի 92 տարբեր բաղադրիչներ և տարբերվում է գունային գամմայով:
Թեյի ծառի յուղն ունի հակաբորբոքային, ցավազրկող, հակասնկային, հակաբորբոքային, հակաօքսիդանտ հատկանիշներ:
Այն հրաշալի կերպով օգնում է մարսողական համակարգին, լավացնում է իմունային համակարգը, խթանում է հյուսվածքների վերականգնումը
Թեյի ծառի յուղի օգտագործման եղանակները
![]()
1 Պզուկների բուժում
Օգտագործեք 5%-անոց յուղը: Խառնեք յուղի 5 մասը՝ ջրի 95 մասի հետ: Այդ լուծույթով մաքրեք դեմքը առավորտյան և երեկոյան:
2 Որպես հակասեպտիկ
Թեյի ծառի յուղը արդյունավետ կերպով լավացնում է փոքրիկ վերքերը, կտրվածքները, հերպեսը: Նման բուժման համար անհրաժեշտ չէ հատուկ լուծույթ սարքել: Ուղղակի մի քանի կաթիլ յուղ կաթացրեք վիրավոր մասի վրա:
3 Սնկային հիվանդություների բուժում
2-3 կաթիլ յուղ քսեք եղունգի ախտահարված հատվածին: Լավ տրորեք եղունգը: Այս գործընթացը պետք է անել օրը մեկ անգամ:
4 Առողջ մազեր ունենալու համար
Թեյի ծառի յուղը լավ ազդեցություն է ունենում մազերի ֆոլիկուլաների վրա: 5%-անոց յուղով պատրաստված շամպունը կօգնի ձեզ ազատվել թեփից:
5 Թուլանալու, հանգստանալու, լիցքաթափվելու համար
Այս յուղը հիանալի ազդեցություն է ունենում մարդու հոգեկանի վրա: Լոգանք ընդունելիս ջրի մեջ 8-10 կաթիլ թեյի ծառի յուղ ավելացնելը կօգնի ձեզ թուլանալ, հանել լարվածությունը և բարձրացնել ձեր աշխատունակությունը:
6 Անգինայի ժամանակ
Մեծ կաթսայի կամ թասի մեջ մեկ լիտր տաք ջուր լցրեք: Ջրի մեջ 2-3 կաթիլ թեյի ծառի յուղ ավելացրեք, գլուխը կախեք գոլորշու վրա և սրբիչով ծածկեք: Խորը շնչեք 5-10 րոպե: Արդեն առաջին պրոցեդուրայից հետո կոկորդի ցավն ու բորբոքվածությունը թուլանում է:
7 Անձնական հիգիենայի համար
Օգտագործեք 10%-անոց յուղը: Օճառով փրփուր արեք, ավելացրեք հինգ կաթիլ թեյի ծառի յուղ: Այս յուղը նաև հիանալի միջոց է կանանց մոտ նկատվող խնդրի՝ կաթնուկի (молочница) դեմ: Խառնեք 5 կաթիլ յուղը ½ թեյի գդալ սոդայի հետ, հետո ավելացրեք այդ խառնուրդի վրա 200 մլ եռման ջուր: Լվացումներ արեք մեկ շաբաթ:
8 Միջատների խայթոցների դեմ
Թեյի ծառի յուղ քսեք խայթած հատվածին: Վիրակապ կապեք, որպեսզի յուղը չցնդի: Կրկնեք այս գործընթացւ օրը երկու անգամ:
9 Քարաքոսի բուժում
Օգտագործեք 5%-անոց յուղ: 3-4 կաթիլ յուղ քսեք մաշկի ախտահարված հատվածին: Կրկնեք այս գործընթացը օրը 2-3 անգամ:
10 Որպես մաքրող միջոց
Թեյի ծառի յուղը կարելի է օգտագործել նաև որպես տան հիգիենայի պահպանման միջոց: Ջրցան շշի մեջ լցրեք 120 մլ քացախ, 700 մլ ջուր, հետո ավելացրեք 10 կաթիլ յուղ: Նման միջոցը շատ լավ պայքարում է լոգարանի սնկերի դեմ:
