«Տաշիր». Բոլոր ծրագրերի մասին կիրազեկվի պաշտոնապես
SocietyԱյսօր լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել, թե իբր կառավարությանծրագրիհաստատումիցհետոՍամվել Կարապետյանը 300 միլիոնդոլարիներդրումէկատարելու՝ նպատակ ունենալով «կառուցել «ՀինԷրիվանը», որպեսպատմամշակութայինուրույնդիմագիծ` հարակիցպրոյեկտներով»:
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ թե այս, թե նախկինում շրջանառության մեջ դրված համանման այլ հրապարակումները իրականության հետ ոչ մի աղերս չունեն: Դրանք առավելապես միտված են արհեստական սպասումներ առաջացնելուն:
Բոլոր ծրագրերը, որոնք անցած տարիներին կյանքի են կոչվել «Տաշիր Գրուպի», «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և Կարապետյանների ընտանիքի կողմից, պատշաճ կարգով ներկայացվել են մեր հանրությանը՝ առանց ավելորդ զգացմունքայնության և ճոռոմաբանության: Այսուհետ ևս բոլոր նախատեսվող և իրականացված ծրագրերի ու ներդրումների մասին կտրվի համապատասխան իրազեկում:
Այնպես որ, խնդրում ենք մեր հայրենակիցներին՝ չհավատալ այսպես կոչված «հավաստի տեղեկություններին» կամ «մեր աղբյուրներին» կատարված հղումներով հրապարակումներին և ապավինել բացառապես մեր կողմից ներկայացվող պաշտոնական տեղեկություններին:
ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակ