ԱՄՀ-ի կանխատեսմամբ՝ նավթի գները մինչեւ 2021 թվականը չեն գերազանցի բարելի դիմաց 60 դոլարը
EconomicsՆավթի համաշխարհային գները մինչեւ 2021 թվականը չեն գերազանցի բարելի դիմաց 60 դոլարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Մերձավոր Արեւելքի եւ Միջին Ասիայի տնտեսության (Regional Economic Outlook: Middle East and Central Asia) վերաբերյալ հոկտեմբերի 19-ին Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած զ եկույցում:
ԱՄՀ-ի նախորդ կանխատեսման համաձայն՝ մինչեւ 2021 թվականը նավթի գինը չպետք Է գերազանցեր բարելի դիմաց 50 դոլարը: Զեկույցում նաեւ նշվում Է, որ 2017 թվականին նավթի գնի միջին մակարդակն ընթացիկ տարվա 43 դոլարից կավելանա բարելի դիմաց մինչեւ 51 դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: