Դոլարը շարունակում է թուլանալ, նրան է միացել նաեւ եվրոն
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 19-ին, կազմել է 475.33 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.23 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 522.72 դրամ (նվազել է 1.20 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 584.13 դրամ (նվազել է 0.05 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.61 դրամ (աճել է 0.04):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 269.73 դրամ, ոսկի՝ 19,228.08 դրամ, պլատին՝ 14,365.28 դրամ։