«Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուները պահանջում են Մոուրինյոյից խաղացնել Մխիթարյանին
SportՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները պահանջում են ակումբի մարզիչ Ժոզե Մոուրինյոյից խաղադաշտ դուրս բերել ֆուտբոլիստին:
Սոցիալական ցանցերի օգտատերերը համոզված են, որ թիմն ունի նրա կարիքը և Մխիթարյանի շնորհիվ անգլիական ակումբը կկարողանա մեծ նվաճումներ ունենալ:
«Խաղացրու նրան: Նա Բունդեսլիգայի լավագույն խաղացողն էր: Նա պետք է խաղա և ցույց տա, թե ինչի է ընդունակ»,- նշել է Ռեդա Բելդ անունով ֆեյսբուքյան օգտատերը:
«Ամենայն անկեղծությամբ եմ ասում` եթե Միկին կարողանա թիմին տալ 70 տոկոսն այն ամենի, ինչ անում էր «Բորուսիա»-ում, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը տիտղոս կնվաճի: Միկին պետք է խաղա, որպեսզի ինքնավստահություն ձեռք բերի և ճանաչի թիմին: Եթե ակումբում կա խաղացող, ով կարող է լավ տիրապետել գնդակին և ստեղծարար աշխատանք իրականացնել, ապա դա Միկին է: Խաղացրու նրան»,- գրել է Օգբուն:
«Ես վստահ եմ, որ նա հիանալի կդրսևորի իրեն ցանկացած հարձակողական դիրքում: Նա հիանալի խաղացող է և մեծ ներուժ ունի»,- ընդգծել է Յունգ Դոկը:
«Դու նրա և Մարտիալի պես խաղացողների կարիք ունես: Նրանք կոչնչացնեն հակառակորդի պաշտպանությունը հակագրոհներով»,- գրել է Քեյթ Սիբանդան:
Ռիշկով Մուքերժին էլ նշել է. «Ժամանակն է Միկիին խաղացնել: Խնդրում եմ, Ժոզե: Նա մեր լավագույն խաղացողներից է»:
«Նրան հաճախակի խաղացրու, մենք գոլերի կարիք ունենք»,- փաստել է Քրիս Բուրնսը:
«Խնդրում եմ, խաղացրու Մխիթարյանին, որպեսզի նա ցույց տա իր մակարդակը»,- ընդգծել է Յուսուֆ Խանը:
«Եթե մենք գնում ենք խաղացողների, ինչո՞ւ նրանք չեն խաղում: Իրոք, չեմ հասկանում տրամաբանությունը»,- իր վրդովմունքն է հայտնել Բոլաժի Աժիբորիշան:
«Հուսով եմ, որ նա կլինի առաջիկա խաղում և ցույց կտա Մոուրինյոյին, թե որքան լավն է»,- նշել է Նիկո Ռիգանը:
Անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հոկտեմբերի 19-ին անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի վերադարձին: «Մխիթարյանը հիմա արդեն վնասվածք չուն, սակայն բավականին երկար ժամանակահատված վնասվածքն առկա էր:
Կիսապատշպանը մարզվում է ընդհանուր թիմի հետ, առանց սահմանափակումների: Ոչինչ չեմ կարող ասել այն մասին՝ կմասնակցի՞ նա հաջորդ խաղին թե՞ ոչ, սակայն նա նորմալ մարզավիճակում է: Հիմա արդեն ժամանակն է, որ նա վերգտնի այն խաղամակարդակը, որի մասին գիտենք մենք բոլորս»,- ասել է Մոուրինյոն:
Հենրիխ Մխիթարյանը որոշ ժամանակ է՝ վնասվածքի պատճառով չէր օգնում անգլիական ակումբին: