Աստղեր, ովքեր սիրում են պատրաստել (լուսանկարներ)
Lifestyle
Գաղտնիք չէ, որ հայտնի մարդիկ սիրում են լավ սնվել ու նախընտրում են գնալ միայն թանկարժեք ռեստորաններ կամ օգտվում են անձնական խոհարարի ծառայություններից՝ ժամանակ չտրամադրելով ուտեստներ պատրաստելուն։
Ներկայացնում ենք այն աստղերի ցուցակը, ովքեր սիրում են ժամանակ անցկացնել գազօջախի մոտ։
Սքարլեթ Յոհանսոն
Ինչպես մի շարք այլ աստղեր, Սքարլեթը նույնպես ճաշ պատրաստելը համարում է նյարդերը հանգստացնելու լավագույն միջոց։ «Ես սիրում եմ պատրաստել, երբ միայնակ եմ. այն շատ օգտակար է։ Ես երաժշտություն եմ միացնում, երբեմն մեկ գավաթ գինի լցնում եւ մի ուտեստ պատրաստում»,-խոստովանել է դերասանուհին։
Էմմա Սթոուն
Էմմա Սթոունն իսկապես տաղանդավոր է այս հարցում։ Ի դեպ, երբ Էմման տեղափոխել է Լոս Անջելես, սկզբում նա աշխատել է հացաբուլկեղենի արտադրամասում։ Այս մասին հայտնել է Էմմայի ընկերը՝ Էնդրյու Հարֆիլդը, Vanity Fair ամսագրի տված հարցազրույցի ժամանակ։
Մեթյու ՄաքՔոնահի
Մեթյուն ոչ միայն սիրում է պատրաստել, այլեւ մտադիր է խոհարարական գիրք գրել։ ՄաքՔոնահին եւ նրա կինը՝ Կամիլա Ալվարեսը, գրեթե ամեն օր միասին են պատրաստում. «Պատրաստելը մեր հիմնական զբաղմունքն է։ Մենք դրան մեկից երկու ժամ ենք տրամադրում։ Սովորաբար ամիսը մեկ անգամ ենք ռեստորանում ճաշում, քանի որ ինքներս ենք պատրաստում»,-պատմել է դերասանը։
Ջեսիկա Ալբա
Ջեսիկա Ալբան մանկուց փորձել է ինքնուրույն պատրաստել. «Իմ ընտանիքում բոլորը ավելորդ քաշի խնդրի ունեն։ Ես ցանկանում էի առողջ լինել, այդ պատճառով 12 տարեկանից սկսեցի ինքնուրույն պատրաստել»,-բացատրել է Ջեսիկան։
Դենիել Քրեյգ
Եթե շատ հայտնի աստղեր պատրաստում են իրենց ընտանիքի անդամների համար, ապա Դենիելը, մինչեւ դերասանի կարիերան սկսելը, աշխատել է որպես խոհարար։ «Ճաշ պատրաստելը պետք է բոլորի արյան մեջ լինի։ Անգամ հիմա, երբ ես մտնում եմ խոհանոց, զգում եմ, թե ինչպես է մարմնովս սարսուռ անցնում»,- Hello ամսագրին պատմել է Քրեյգը։
Լեդի Գագա
Այս երգչուհին շատ ժամանակ է անցկացնում ձայնագրման ստուդիայում, համերգային շրջագայությունների ընթացքում, բայց նա նաեւ ժամանակ է տրամադրում պատրաստելուն. «Ես ծնունդով իտալական ընտանիքից եմ. էլ ինչ ասեմ։ Ես համեղ եմ պատրաստում, հատկապես իտալական ուտեստները։ Ես սիրում եմ պատրաստել»,- նշել է աստղը։
Դեւիդ Բեքհեմ
«Ես սիրում եմ պատրաստել, քանի որ այն հանգստացնում է նյարդերը՝ հատկապես ռիզոտո պատրաստելը»,- ասել է Բեքհեմը The Times ամսագրի։ Ի դեպ, նրա կինը՝ Վիկտորիա Բեքհեմը, ընդհակառակը, չի սիրում ժամանակ անցկացնել խոհանոցում, այդ պատճառով խոհանոցում «իշխում է» Դեւիդը։
Աղբյուրը՝ Kleo