Իվան Դանիլյանց. «Աթլետիկոն» նույնիսկ ավելի արագ էր խաղում, քան «Բավարիան»
SportՖուտբոլի Ռուսաստանի փոխչեմպիոն «Ռոստովի» գլխավոր մարզիչ Իվան Դանիլյանցը մեկնաբանել է Մադրիդի «Աթլետիկոյից» կրած տնային պարտությունը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում:
«Միանշանակ, «Աթլետիկոյի» առավելությունը կապված էր նրանց վարպետության հետ: Նրանք նույնիսկ ավելի արագ էին խաղում, քան «Բավարիան»: Դա կոմբինացիոն ֆուտբոլ է, այդ պատճառով բարդ էր կարդալ մրցակցի բոլոր մտքերը:
Մեծ հիասթափություն չկա: Տղաներն արեցին իրենց ուժերի սահմանում ամեն բան: Հաղթելու ցանկությունը երեւում էր այս խաղում»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում կայացած խաղում իսպանական ակումբը հաղթել էր նվազագույն հաշվով, իսկ հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը մնացել էր «Ռոստովի» փոխարինողների թվում: D խմբի մյուս խաղում Մյունխենի «Բավարիան» սեփական խաղադաշտում 4:1 հաշվով պարտության էր մատնել հոլանդական ՊՍՎ-ին: