203 օր բաց թողած Կոենտրաուն վերսկսել է լիարժեք մարզումները
SportՄադրիդի «Ռեալի» պորտուգալացի պաշտպան Ֆաբիու Կոենտրաուն, ով վնասվածքից ապաքինվում էր 2016 թվականի ապրիլից, այսօր վերսկսել է լիարժեք մարզումները,- տեղեկացնում է «marca»-ն:
Պորտուգալացին վնասվածք էր ստացել նախորդ մրցաշրջանում, երբ վարձավճարով հանդես էր գալիս «Մոնակոյում»: Բժիշկները նրան թույլ են տվել աշխատել ընդհանուր խմբում:
Կարլոս Կազեմիրոն, Սերխիո Ռամոսը և Լուկա Մոդրիչը շարունակում են աշխատել անհատական ծրագրով: