Սուարեսը ստացավ Ոսկե խաղակոշիկը
SportԿատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը ստացել է «Ոսկե խաղակոշիկը» որպես եվրոպական առաջնությունների 2015-2016 մրցաշրջանի լավագույն ռմբարկու,- հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Պատվավոր արարողությունը կայացել է այսօր Կատալոնիայում:
Սուարեսն Իսպանիայի նախորդ առաջնությունում խփել է 40 գնդակ՝ առաջ անցնելով Գոնսալո Իգուաինից՝ 35 ու Կրիշտիանու Ռոնալդուից՝ 35: