Կառլեն Մկրտչյանին հակացուցված է անցկացնել ծանրաբեռնված մարզումներ
SportՄախաչկալայի «Անժիի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը շարունակում է մարզվել անհատական ծրագրով:
Դաղստանյան ակումբի կայքը հայտնում է, որ Հայաստանի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստին դեռ հակացուցված է անցկացնել ծանրաբեռնված մարզումներ:
Մկրտչյանը խաղադաշտից բացակայում է սեպտեմբերից, երբ ծնկատակի մկանի վնասվածք էր ստացել Հայաստանի հավաքականի մարզման ժամանակ: Նա բաց թողեց Դանիայի (0:1), Ռումինիայի (0:5) եւ Լեհաստանի (1:2) դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական խաղերը: Նոյեմբերի 11-ին Հայաստանի հավաքականն ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարի երրորդ տուրում ընդունելու է Չեռնոգորիային՝ անցկացնելով այս տարվա վերջին խաղը: