Yerevan, 28.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սերն ինձ համար եռանկյունի է. Լիլի Էլբակյան

Lifestyle

Ռեժիսոր-բեմադրիչ, դերասանուհի, դասախոս, լավ մայր ու կին կոչումներով երիտասարդ արվեստագետն իր էներգետիկ առօրյայում հասցնում է ամեն ինչ, և պատկերացրեք` ամենն էլ լավ է անում: Արդեն իսկ կայացած դերասանուհին չի դադարում երազել ու առաջ գնալ: Մեր զրուցակիցը Երևանի խամաճիկների պետական թատրոնի ռեժիսոր-բեմադրիչ, Էդգար Էլբակյանի անվան դրամայի և կոմեդիայի թատրոնի  ռեժիսոր-բեմադրիչ և դերասանուհի Լիլի Էլբակյանն է:

-Լիլի, ինչպե՞ս եք կարողանում ամեն դերի մեջ դնել անհրաժեշտ զգացմունքը: Հե՞շտ է կտրվել իրական կերպարից:

-Հեշտ է: Դրան օգնության է գալիս «մոգական է, եթե անկեղծ է» Ստանիսլավսկու միտքը: Ես փորձում եմ հնարավորինս հեռանալ ինձնից և կյանքից, կենդանական աշխարհից նախատիպներ գտնել, նրանք էլ ինձ օգնում են կերտել կերպարներս:

-Ի՞նչ ներկայացումներ է սիրում հանդիսատեսը: Ո՞ր ներկայացումների ժամանակ է դահլիճը լեփ-լեցուն լինում:

-Խամաճիկների թատրոնում տարբեր ներկայացումներ են լինում. Հանդիսատեսի մի մասը միայն խամաճիկային ներկայացումներ է սիրում, մյուս մասը նախընտրում է դերասանների կենդանի խաղը: Ունենք «Ալիսը հրաշքների աշխարհում», «Կապույտ թռչուն», «Թոմ Սոեր», իսկ պատանիների համար նախատեսված «Մերի Փոփինս» ներկայացումը դիտելու են գալիս նույնիսկ մեծահասակները:

Շատ լավ ներկայացում է Աննա Էլբակյանի բեմադրած «Շունն ու կատուն», որի դերերում և՛ տիկնիկներն են, և՛ նրանց խաղացնող մարդիկ:

-Ներկայացումներ բեմադրել, բեմում խաղալ, Ֆիլմերում տարբեր կերպարներով հանդես գալ… կա՞ն հետաքրքրություններ, սիրելի զբաղմունքներ, որոնց մասին հանդիսատեսը չգիտի:

-Դասավանդում եմ դերասանի վարպետություն և ռեժիսուրա, սիրում եմ իմ աշխատանքը: Իսկ կիթառ նվագելը իմ տարերքն է: Սիրում եմ կարդալ այն ամենը, ինչ առնչվում է արվեստի հետ:

-Ի՞նչ գիրք է հիմա դրված գրասեղանին:

-Իմ գրասեղանին միշտ գիրք կա. ես ամեն օր կարդում եմ: «Ռոմեո և Ջուլիետ» եմ վերընթերցում, քանի որ բեմադրությունը վերականգնում ենք: Նաև Աստվածաշունչ եմ կարդում, իսկ Սարոյանի ու Դոստոևսկու գործերը միշտ են ինձ հետ:

-Խորհուրդներ տալի՞ս եք Ձեր ուսանողներին: Ի՞նչ պետք է իմանան ապագա ռեժիսորներն ու դերասանները:

-Նախ, որ հավատան իրենց արածին, ցանկացած պարագայում սիրտը մասնակցի բեմում, տեսախցիկի առջև. սրտով սիրեն, սրտով ատեն, սրտով ուրախանան… Պետք է արվեստագետը ձևավորված ճաշակ ունենա, լինի և՛ լավ ռեժիսոր, և լավ դերասան, և՛ լավ հանդիսատես, որը ոչ պակաս կարևոր է:

-Երիտասարդ արվեստագետին ի՞նչ է պակասում այսօր: Ի՞նչ է պետք նրան առաջ գնալու, գնահատվելու համար:

- Կարևոր է լինել կիրթ և իր գործում մասնագիտացված: Կարծում եմ` պետք է գլուխը կախ աշխատել, և տաշած քարը գետնին չի մնա: Բոլորն էլ ունեն աջակցության կարիք, բայց ամեն բան ճիշտ անելու դեպքում բոլորն էլ կգտնեն իրենց տեղը:

-Հե՞շտ է համատեղել ամուր ընտանիքն ու կարիերան:

-Ո՛չ, իհարկե, միշտ մեկը մյուսի հաշվին է լինում, պետք է կարողանալ բալանսի բերել:


-Ստացվու՞մ է:

-Ինձ մոտ ստացվում է, որովհետև ես և ամուսինս նույն բնագավառում ենք աշխատում:

-Սիրո սահմանում ունե՞ք: Էքզյուպերին ասում էր` Աստված ինքը սեր է…

-Սերը ինձ համար եռանկյունի է. աջ և ձախ անկյուններում կին և տղամարդ են, իսկ գագաթին Աստված: Եթե հարաբերություններում չկա աստված, ուրեմն չկա սեր` ամուր սեր:

-Հասցնու՞մ եք երազել բուռն առօրյայում:

-Ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան երազում եմ. Եթե չերազեմ, չեմ ապրի: Երբեք չեմ տեսնում իրականությունը, ինչպիսին այն կա: Փորձում եմ այն ավելի լավը դարձնել կամ գոնե երազել` իբր այն ավելի լավն է:

-Քննադատություններին ինչպե՞ս եք վերաբերվում:

-Առողջ: Ամենաշատը ծնողիս քննադատությունից եմ ազդվում, որովհետև վստահում եմ: Քննադատություններից ուժեղանում եմ, մի կողմից էլ` փորձում շտկել:

-Առաջիկա ծրագրերի մասին. նոր ներկայացումներ, ֆիլմեր…

-Վերջերս 2 ֆիմում նկարահանվեցի, որոնք դեռ մոնտաժի փուլում են: Նկարահանվելու նոր առաջարկներ չունեմ:

Խամաճիկների թատրոնում խաղացի Մերի Փոփինս, շատ լավ ներկայացում է: Հիմա ինձ նվիրել եմ Էդգար Էլբակյանի թատրոնի վերականգնողական աշխատանքներին. Կարճ դադարից հետո այն կբացվի, կսկսենք նոր թատերաշրջան իմ նոր ներկայացումով` «Դեկամերոն», որն արել եմ իմ ավարտած կուրսի հետ: Հոկտեմբերի 25-ին, 26-ին և ամեն չորեքշաբթի ժամը 19-ին հրավիրում ենք դիտելու մեր նոր ներկայացումը:

Վերականգնում ենք «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումը գրեթե նոր դերասանական կազմով:

Մի երազանք էլ կա` «Համլետ» և խաղալ մի դեր, որը կլինի շրջադարձային դերասանական իմ կարիերայում, իհարկե, ոչ փառքի համար, պարզապես ուզում եմ նոր գույներ ու ուղիներ գտնել...

Զրուցեց Լիանա Կարապետյանը

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues