Շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում կայացավ երկրորդ տուրը
SportՏեղի ունեցան շախմատի աշխարհի մինչև 8, 10 և 12 տարեկանների առաջնության երկրորդ տուրի հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, մինչև 12 տարեկան տղաների ենթախմբում երկրորդ հաղթանակը տոնեց Մամիկոն Ղարիբյանը: Երկրորդ տուրում իրենց ակտիվում առաջին հաղթանակները գրանցեցին նաև այս ենթախմբում հանդես եկող Րաֆֆի Ղազարյանը, Գոռ Գրիգորյանը, Սևակ Մանուկյանն ու Արշակ Մելքոնյանը, իսկ Գրիգոր Դավթյանն ու Սարգիս Սարգսյանը պարտվեցին:
Մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում երկրորդ հաղթանակը տոնեց Գոռ Սարգսյանը: Երկրորդ տուրը հաղթական էր նաև Արսեն Դավթյանի, Դավիթ Գասպարյանի ու Էրիկ Հակոբյանի համար, իսկ Էմին Օհանյանն ու Հայկ Գրիգորյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով:
Մինչև 8 տարեկան տղաների մրցաշարի մեր երեք պատվիրակներն էլ` Նիկոլայ Հովյանը, Ռուդոլֆ Փաշիկյանն ու Մենուա Հակոբյանը հաղթեցին: Երկրորդ տուրից հետո Հովյանը վաստակել է 2, Փաշիկյանը` 1.5, Հակոբյանը` 1 միավոր:
Մինչև 12 տարեկան աղջիկների մրցաշարում երկրորդ հաղթանակները տոնեցին Մարիամ Մկրտչյանն ու Աստղիկ Հակոբյանը: 2-րդ տուրում հաղթանակ տարավ նաև Մարիետա Խաչատրյանը: Հասմիկ Քոչինյանն ու Նադեժդա Խաչատրյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով, իսկ Ասյա Եդիգարյանը պարտվեց:
Մինչև 10 տարեկանների մրցաշարում հաղթանակ տոնեց Անետա Ասկարյանը: Այս ենթախմբում հանդես եկող մեր մյուս երեք պատվիրակները պարտվեցին: Մինչև 8 տարեկան աղջիկների ենթախմբում հանդես եկող Սյուզաննա Առաքելյանը հաղթանակ տոնեց, Անգելինա Ղուկասյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով, իսկ Էմմա Մխիթարյանը պարտվեց: