Ռոնալդուն «Ոսկե գնդակի» համար պայքարելու է Մեսսիի հետ. Նանի
Sport«Վալենսիայի» կիսապաշտպան Նանին անդրադարձել է «Ոսկե գնդակի» համար պայքարին և նշել, որ մրցանակի համար պայքարելու են Մեսսին և Ռոնալդուն:
«Մեսսին յուրահատուկ ֆուտբոլիստ է: Քչերը կարող են համեմատվել նրա հետ: Գիտեմ` Կրիշտիանուն պայքարելու է նրա հետ «Ոսկե գնդակի» համար:
Մեսսին հիանալի շրջան է ապրում, սակայն դեռ ոչինչ որոշված չէ և մինչև տարվա վերջ չենք իմանալու, թե ով է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը»,- Նանիի խոսքը մեջբերում է Marca.com-ը: