Yerevan, 27.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԵՊՀ հրատարակչությունը մասնակցում է 68-րդ գրքի տոնավաճառին

Society

Գերմանիայի Դաշնության Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում հոկտեմբերի 19-ից մեկնարկել է միջազգային հրատարակչական ոլորտի ամենամեծ` Ֆրանկֆուրտի 68-րդ գրքի տոնավաճառը: Այն կշարունակի գործել մինչև հոկտեմբերի 23-ը: Հայաստանը նույնպես առանձին տաղավարով մասնակցում է աշխարհի ամենահեղինակավոր ցուցահանդեսին, որտեղ ներկայացվում է մեր երկրի՝ վերջին մի քանի տարվա օտարալեզու և հայալեզու գրահրատարակչական արտադրանքը:

Ֆրանկֆուրտի տոնավաճառին Հայաստանը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ներկայացնում են երեք հեղինակավոր հրատարակչություններ՝ «ԵՊՀ», «Անտարես» և «Զանգակ» հրատարակչությունները:

Միջազգային տոնավաճառին որպես գրական ընկերություններ ներկա են Առաջին գրական գործակալությունը, Հայ գրականության հիմնադրամը և «ԱՐԻ» գրական գործակալությունը։ Ցուցահանդեսի շրջանակներում հայկական տաղավարում կանցկացվեն նաև գրքերի շնորհանդեսներ:

ԵՊՀ հրատարակչությունը կներկայացնի ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի կողմից կազմված «Հայոց ցեղասպանության ատլաս» ազդօրինակը, որում քարտեզների միջոցով և անգլերեն նկարագրություններով ներկայացված է Հայոց ցեղասպանության ամբողջ պատմությունը՝ Աբդուլ Համիդյան ջարդերից մինչև Սումգայիթյան դեպքեր, ինչպես նաև պատմաբան Արտակ Մովսիսյանի «Հայոց 5000-ամյա պետականությունը» գիրքը, որը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին:

 Այս տարի գրքի միջազգային տոնավաճառի պատվավոր հյուրը Նիդերլանդներն է: Հատկանշական է, որ աշխարհի ամենահեղինակավոր իրադարձությանը մասնակցում են ավելի քան 100 երկրից 7100 ցուցադրողներ, այս հինգ օրերի ընթացքում անցկացվելու է շուրջ 4000 միջոցառում, իսկ ահա այն լուսաբանելու համար հավատարմագրվել է ավելի քան 10.000 լրագրող, որոնցից 2.000-ը բլոգերներ են: Ընդհանուր առմամբ՝ տոնավաճառը կունենա շուրջ 275.000 այցելուներ:

2016 թ.-ին ԵՊՀ հրատարակչությունը դարձել է եվրոպական համալսարանների հրատարակչությունների ասոցիացիայի լիիրավ անդամ, և այս տարի առաջին անգամ Գերմանիայում մասնակցել է ասոցիացիայի տարեկան համաժողովին, որի ընթացքում քննարկվել են հրատարակչության ոլորտին առնչվող որոշ հարցեր, ինչպես նաև համատեղ կատալոգ ստեղծելու և հրատարակելու խնդիրը:

 ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանի խոսքով` ինչպես ասոցիացիայի անդամ երկրների հրատարակչությունների, այնպես էլ եվրոպական և ամերիկյան հրատարակիչների հետ մի շարք պայմանավորվածությունների արդյունքում հնարավոր կլինի թարգմանել և հրատարակել նաև վերջին տարիներին լույս տեսած դասագրքերը, ինչը, ըստ Կարեն Գրիգորյանի, կարևոր է համալսարանի ուսանողների համար: ԵՊՀ հրատարակչությունը լուրջ աշխատանքներ կիրականացնի այդ ուղղությամբ:

Այն հարցին, թե միջազգային տոնավաճառին Հայաստանը հիմնականում ինչ բնույթի գրքերով է ներկայացել, ԵՊՀ հրատարակչության տնօրենը պատասխանել է. «Հայոց ցեղասպանության, հայկական հարցին և հայոց պատմությանը նվիրված 35 անուն գիրք է ներկայացվել: Բայց սա դեռ քիչ է: Շատ են, օրինակ, թարգմանական գրքերը: Մենք պետք է հաջորդ տարի վերանայենք ցանկը՝ պարզելու համար, թե հատկապես որ գրքերը պետք է ներկայացվեն, որպեսզի արտասահմանյան երկրների այցելուները պատկերացում կազմեն մեր երկրի պատմության մասին: Առհասարակ, այս բնույթի գրքերը պետք է դառնան տոնավաճառի ներկայացման պարտադիր պայմաններից մեկը»:

Կարեն Գրիգորյանը գրքերի բովանդակության որակի և արտաքին ձևավորման հետ կապված որևէ խնդիր չի տեսնում՝ համեմատելով այլ երկրների հրատարակչությունների աշխատանքների հետ: Փոխարենը՝ նա լուրջ խնդիրներ է տեսնում ծավալների հետ կապված հարցերում:

 

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia