Yerevan, 27.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Լևոն Մկրտչյանը մասնակցել է փորձնական հեռավար առաջին դասընթացին

Society

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կառավարության հոկտեմբերի 13-ի նիստին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հանձնարարել էր գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հեռահաղորդակցային կապ ապահովել՝ մշակելով տվյալ դպրոցի հետ համապատասխան ուսուցողական ծրագրի կիրառման մեխանիզմներ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Այդ նպատակով այսօր «Այբ» դպրոցում իրականացվել է փորձնական հեռավար առաջին դասընթացը։ Միաժամանակյա կապ է հաստատվել ՀՀ Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի, Սևանի թիվ 1 և Իջևանի թիվ 5 դպրոցների հետ։

«Էլեկտրական հոսանքի ստացումը և հատկությունները» թեմայով քիմիա-ֆիզիկա ինտեգրված դասընթացն անցկացրել են «Այբ» դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Բիլոր Կուրղինյանը և քիմիայի ուսուցիչ Լևոն Սարգսյանը։ Հեռավար դասընթացին ներկա է գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ով մինչև դասի մեկնարկը ողջունել է հեռակապի մասնակից դպրոցների աշակերտներին. «Շնորհավորում եմ բոլորիդ, որովհետև դուք մեր գիտափորձի առաջին մասնակիցներն եք:

Պետք է փորձենք էլեկտրոնային դասավանդման այս ձևաչափը հնարավորինս կիրառելի դարձնել և գործընթացում ներառել հատկապես փոքրաթիվ աշակերտություն ունեցող դպրոցները: Մեր լավագույն դպրոցներից մեկը՝ «Այբը», այսօր սիրահոժար տրամադրել է իր հնարավորությունները, իսկ «Ռոստելեկոմ» ընկերությունն օգնել է  այս գործընթացի կազմակերպմանը որակյալ կապի ապահովման հարցերում:

Սիրելի աշակերտներ, մենք ձեր օգնության կարիքն ունենք. ակտիվ եղեք և առաջարկներ ներկայացրեք՝  ինչպես կցանկանաք, որ այս դասընթացները կազմակերպվեն, ինչ խնդիրներ եք տեսնում, ձեզ հետաքրքրող թեմաներն ուղարկեք, որպեսզի սկսենք աստիճանաբար սա դարձնել մեր կյանքի մի մասը:

Այն, ինչ հասու է մեծ քաղաքների դպրոցներում, պետք է անպայման ունենան նաև գյուղական դպրոցների աշակերտները, որպեսզի նաև տեխնիկական միջոցների շնորհիվ մեծացնենք նրանց գիտելիքների և հետաքրքրությունների շրջանակը: Այս իմաստով  էլեկտրոնային կրթությունն այլընտրանք չունի»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ հնարավորինս կարճ ժամանակահատվածում կմշակվի էլեկտրոնային դասընթացներ անցկացնելու ամբողջական մեթոդը:

Դասի ընթացքում իրականացվել  են նաև փորձ-ցուցադրություններ, իսկ երեխաների առավելագույն ներգրավվածությունն ապահովվել է հարցերի ու քննարկումների միջոցով։

Լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ ՀՀ  կառավարության ծրագրում արդեն հստակ ամրագրվել են գյուղական դպրոցների հետ աշխատանքի ինտեսիվացման հիմնախնդիրները. «Դա նախ փոքրաքանակ աշակերտություն ունեցող դպրոցներ էլեկտրոնային կրթության տարրերի մուտքն է: Բացի այդ, կա  նաև վարչապետի հանձարարական հասկանալու՝ արդյոք մեր ունեցած բազան ունակ է էլեկտրոնային դասընթացներ անցկացնելու:

Այսօր առավել  ամուր կապի տեսքով փորձեցինք դա անել և ամեն շաբաթ կրկնվող գործընթացով կփորձենք հասկանալ՝ ինչ խնդիրներ կարող են առաջանալ: Ներկայումս կա դրա լուծման երկու եղանակ. առաջին՝ ապահովել միակողմանի հաղորդակցություն, երբ տեղադրվում է համապատասխան նյութը և ուսուցիչների վերապատրաստման միջոցով այն իրականացվում: Եվ երկրորդ, որն առավել ցանկալի է, ուղիղ կապով դասեր անցկացնել՝  հարց ու պատասխանի  ձևաչափով:

Այս դեպքում ուղղակի տեխնիկական վերազինման կարիք կա»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ մի քանի անգամ էլ կկրկնվեն նման փորձերը, որից հետո միայն հասկանալի կլինի ամբողջական ձևաչափը:

«Մենք պետք է ԿՏԱԿ-ի բազայի վրա իրականացնենք այս գործընթացները` օգտագործելով մասնավոր հատվա ծի և կրթության հարցերով հետաքրքրվող բոլոր ուժերին. ձևավորենք ազատ մտածողության դաշտ, դա միանշանակ է»,-ընդգծել է նախարարը:

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia