Yerevan, 27.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Լրագրողների 8-րդ համաժողովը քննարկեց տեղեկատվական անվտանգության խնդիրները

Society

Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի աշկատանքները հոկտեմբերի 21-ին շարունակվեցին «Տեղեկատվական անվտանգության խնդիրներն արտակարգ իրավիճակներում»  ինտերակտիվ քննարկումով, որին մասնակցում էին ոլորտի առաջատար փորձագետները:

Քննարկման մոդերատորն էր մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Հանրային ռադիոյի տնօրեն Արման Սաղաթելյանը, կարևորելով ժամանակակից աշխարհում ռադիոյի դերը՝ որպես հուսալի տեղեկատվության աղբյուր, նշեց. «Ռադիոն եղել է, կա և մնում էտեղեկատվության տարածման ամենահուսալի, ամենակայուն համակարգերից մեկը:

Ինչ վերաբերում է արտակարգ իրավիճակներում տեղեկատվական անվտանգության խնդիրներին՝ նշեմ, որ այսօր մենք ունենք բավարար փորձառու և պատրաստված կադրեր, տեխնիկական միջոցներ, և եթե խոսենք ապրիլյան պատերազմի ընթացքում մերտեղեկատվական ակտիվությունից և գործունեությունից, ապա նշեմ, որ մենք կարողացանք աշխարհի տեղեկատվական ընհանուր հոսքերի մեջ առաջ տանել, ապացուցել մեր տեսակետներն ու դիրքորոշումը, միջազգային հանրությանը ներկայացնել իրական պատկերը, և դա վկայել է միջազգային մամուլը»:

«Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը խոսեց այն մասին, թե ռազմաքաղաքական արտակարգ իրավիճակների ժամանակ ինչպիսի խնդիրներ կարող են ի հայտ գալ ինչպես Հայաստանի, այնպես էլ Հայկական սփյուռքի լրագրողական դաշտում: Նա անդրադարձավ նաև սոցիալական ցանցերում ճշգրիտ և օպերատիվ տեղեկատություն տարածելու հարցերին:

Մեդիա փորձագետ Միքայել Յալանուզյանը անդրադարձ կատարեց պատերազմական իրավիճակում լրագրողների գործունեության ազատություններին և սահմանափակումներին և առաջարկեց կարգավորել ոլորտը:

Ադրբեջանական մամուլի փորձագետ Անժելա Էլիբեկովան անդրադարձավ ադրբեջանական մամուլի ստահոդ քարոզչությանն ու կեղծարարությանը հակադարձելու մեխանիզմներին և ուղիներին:

Քննարկումներից հետո տեղի ունեցան ակտիվ շահեկան քննարկումներ, մտքերի փոխանակություն:

Այնուհետև մեկնարկեց  «Հեռուստատեսության, ռադիոյի և էլեկտրոնային մամուլի համագործակցության հեռանկարները» թեմայով չորրորդ նիստը, որը  վարեցին Լիբանանի «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը, ՌԴ «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանը, Չեխիայի «Օրեր» ամսագրի թղթակից Աննա Կարապետյանը, Հունաստանի «Արձագանք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Արտո Դավթյանը:

Հունաստանի «Նոր Աշխարհ» թերթի խմբագիր Զավեն Գրիգորյանը ելույթ ունեցավ  «Հայաստանի և Արցախի անկախության 25-րդ տարեդարձի առթիվ. Հայրենի հողը, Հայրենիքը և Պետականությունը» թեմայով:

Հանրային հեռուստաընկերության 2013-2016թթ. գործունեությունը և իրականացվող բարեփոխումները համապարփակ ներկայացրեց Հանրային հեռուստաընկերության արտաքին կապերի պատասխանատու  Էրիկ Անթառանյանը:

Նա անդրադարձավ Հանրային հեռուստաընկերության հոբելյանական 60-րդ եթերաշրջանի ընթացքում հեռուստադիտողներին ներկայացված  15 նոր հաղորդումներին, տեխնիկական ձեռքբերումներին, Հանրային հեռուստաընկերության համար տարիներ շարունակ գերխնդիր համարվող արխիվի պահպանման և թվայնացման հարցին, ինչպես նաև «Մասս մեդիա» գիտակրթական կենտրոնի գործունեությանը:

Լիբանանի Ազդակ» օրաթերթի թղթակից Սիլվա Կարավարտանյանը անդրադարձավ Լրատվական համահայկական գործելաոճի հիմնահարցերիին:

Ուկրաինայի «Հայկական տեղեկատու» հանդեսի գլխավոր խմբագիր Արտեմ Կարայանը հանգամանորեն ներկայացրեց սփյուռքյան կառույցների հետ համագործակցության իրենց փորձը:

«Արևելք» կայքի լրատվական փորձը Հալեպահայերի դիմագրաված տագնապների մասին» զեկույցով հանդես եկավ «Արևելք» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Սագօ Արեանը: Նա ներկայացրեց  սիրաիահայերի հիմնախնդիրների ճշմարիտ արծարծման կարևորությունը լրատվամիջոցներում:

Արգենտինայի «Նոր դարաշրջան»  թերթի գլխավոր խմբագիր Էդուարդո Նեստրո Բալյանը խոսեց Հարավային Ամերիկայում Հայաստանն առավել ճանաչելի դարձնելու,  հայ մշակույթն ու քաղաքակրթությունը պատշաճ ներկայացնելու հարցի մասին:

Ելույթ ունեցավ Սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի լրագրող Կարինե Ավագյանը: Նա անդրադարձավ լրատվամիջոցներում տարածված  լեզվական սխալներին և կոչ արեց առավել հետևողական լինել հայոց լեզվի հարստությունն ու ճկունությունը ըստ արժանվույն կիրառելու հարցում:

Ամփոփելով համաժողովի՝ Հայաստանում տեղի ունեցած հատվածը, նիստավար Համբիկ Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը և, մասնավորապես նախարար Հրանուշ Հակոբյանին՝ Սփյուռքի լրատվամիջոցների հանդեպ ցուցաբերած ուշադրության, սերտ համագործակցության և նմանօրինակ համաժողովները կյանքի կոչելու համար, որոնցից յուրաքանչյուրը համահայկական տեղեկատվական դաշտի կատարելագործման, հայ լրագրողական հանրության համախմբման նոր հանգրվան է:

Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի երևանյան երկօրյա նիստն ավարտվեց հետաքրքիր քննարկումներով, որից հետո ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը համաժողովի մասնակիցներին բարի երթ մաղթեց դեպի պատմական Արցախ, որտեղ հոկտեմբերի 22-23-ը կշարունակվեն և կամփոփվեն համաժողովի աշխատանքները»:

 

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia