Մոուրինյու. Մխիթարյանը պետք է ավելի լավ մարզավիճակ ձեռք բերի
SportԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մուրինյուն խոսել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին թիմի հայտացուցակում չներառելու մասին:
Մխիթարյանն արդեն ապաքինվել է վնասվածիք և պատրաստ է թիմի կազմում խաղադաշտ դուրս գալուն, սակայն Մոուրինյուն նրան չի հայտավորել թիմի վերջին խաղերում:
«Ես Այնշթայնը չեմ, ես չգիտեմ մի այնպիսի խաղային սխեմա, որը թույլ կտա խաղալ 4 եզրային կիսապաշտպաններով:
Մխիթարյանը պետք է ավելի ինտենսիվ մարզումներ անցկացնի, որպեսզի կարողանա խաղալ բարձր մակարդակի վրա:
Կարծում եմ՝ նրա համար ավելի ճիշտ է աշխատելն ու իր հնարավորությանը սպասելը: Նա շուտով պատրաստ կլինի», - Մոուրինյուի խոսքն է փոխանցել «Sky Sports»-ը: