2.728 հելապահայ ստացել է ՀՀ նախագահի հանձնարարությամբ Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը
SocietyՀալեպում բնակվող 2 հազար 728 հայ ստացել է ՀՀ Նախագահի հանձնարարությամբ Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը, այս մասին հայտնել է սիրիահայության Շտապ օգնության եւ վերականգնման գործադիր մարմինը:
Գործադիր մարմինը նախապես հաղորդագրություն էր տարածել` ժողովրդին հրավիրելով Ս. Աստվածածին եկեղեցի` ստանալու պատրաստված զամբյուղները: Բնակիչներին տրամադրվել է հանդերձանք, սննդամթերք, ծխախոտ: Օգնության բաշխումը կատարվել է հոկտեմբերի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին և 21-ին:
Օգնության բաշխումը շարունակվում է հայտարարված ժամանակացույցին համաձայն։



