Չեմպիոնների լիգա. Մեսսին շաբաթվա լավագույն ֆուտբոլիստն է
SportՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ամփոփել է Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները:
Ձայների 38 տոկոսով լավագույնն է ճանաչվել կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ով հեթ-տրիկի և գոլային փոխանցման հեղինակ էր դարձել «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում (4:0):
Երկրորդ հորիզոնականում անգլիական «Լեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Ռիհադ Մահրեզն է, իսկ երրորդ տեղում Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգը: