«Առողջապահական բաց դռների օր»-ը շարունակվում է Մարտունու տարածաշրջանում
SocietyԳեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ եւ մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության ղեկավարությամբ Գեղարքունիքի մարզում տեղի բժիշկ մասնագետների կողմից շարունակվում է առողջապահական «Բաց դռների օր» միջոցառումների շարքը: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը, արդեն «Բաց դռների օր» միջոցառումների շարքը մարտունու տարածաշրջանի համայնքներում մեկնարկել է Վարդենիկ գյուղից:
«Հերթական միջոցառումն անցկացվեց Վարդենիկ գյուղի բնակիչների համար, Մարտունի բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգի, կարդիոլոգի, վիրաբույժի, գինեկոլոգի, անոթային վիրաբույժի, ուռոլոգի, ակնաբույժի, նեւրոպաթոլոգի կողմից, Վարդենիկի առողջության կենտրոնում: Բուժզննում անցան առողջական խնդիրներ ունեցող 41 քաղաքացի, ովքեր տեղում ստացան անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն, իսկ նրանց մի մասն ուղեգրվեցին Մարտունու բժշկական կենտրոն՝ նոր հետազոտման եւ բուժումը շարունակելու համար: Բուժզննում անցան նաեւ զինվորական հաշմանդամություն ունեցողները, ովքեր նաեւ տեղում ստացան անհրաժեշտ դեղորայք»,-հավաստեց Անուշ Պողոսյանը, հավելելով, որ մինչեւ տարեվերջ առողջապահական «Բաց դռների օրեր» կանցկացվեն Մարտունու տարածաշրջանի մնացած 16 համայնքներում:
Խոսրով Խլղաթյան