Yerevan, 27.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ձեռքերս կապել են ու փորս սկսել են առանց նարկոզի ծակել. պատմում է Մոսկվա-Երեւան վթարված ավտոբուսից տուժած վարորդը (Ֆոտո)

Society

News.am-ը գրում է.

Ռուսաստանում Մոսկվա-Երեւան երթուղու վթարված ավտոբուսի երկրորդ վարորդին Վլադիկավկազի հիվանդանոցում պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվել: NEWS.am-ի հետ զրույցում 31-ամյա Ավագ Ծատինյանը պատմեց, որ վթարից հետո 4 օր հիվանդանոցում անօգնական պառկած է եղել, իսկ սնունդով եւ հագուստով օգնել են միայն նույն հիվանդասենյակում գտնվող ազգությամբ օս հիվանդները, մինչեւ օգնության է հասել Հայաստանից մեկնած նրա կինը։

«Վլադիկավկազի հիվանդանոցում ինձ բուժօգնություն չի ցուցաբերվել, ես 4 օր պառկած եմ եղել՝ անօգնական, ինձ ուրիշներն են հաց տվել, հագուստ տվել, հիվանդասենյակի ժողովուրդն է օգնել ինձ: Եթե կինս չգար, կարող է վիճակս ավելի վատանար: Երեք օր աչքիս վիրակապը չի փոխվել, արյունս չորացել էր, չէի կարողանում աչքս բացել,  դեղ էր պետք, որ աչքիս կաթեցնեմ, մեկը չկար բերեր, որ կաթեցնեմ, դեղորայքային օգնություն էլ չի ցուցաբերվել: Գալիս էին միայն սիստեմա էին միացնում, սրսկում, գնում էին, ոչ մի բան չէին անում»,-պատմեց ավտովթարից տուժածը:

Ավագ Ծատինյանի խոսքով, Վլադիկավկազի հիվանդանոցում իրեն էնդոսկոպիկ հետազոտության են ենթարկել առանց անզգայացման. «Իմ ձեռքերը կապել են, տարել են, փորս սկսել են առանց նարկոզի երեք տեղից ծակել: Գոռում եմ, ասում եմ՝ ես միայն աչքիս հետ խնդիր ունեմ, ոչ ոք չէր լսում: Հետո տեսան, որ վատանում եմ, գոռում, ճչում եմ՝  սրսկեցին, թե նարկոզ տվեցին, լավ չեմ հիշում: Անիմաստ տեղը երեք տեղից ծակել են՝ ուզում էին տեսնել՝ արյունահոսություն կա, թե ոչ»:

Տուժած վարորդին 4 օր անց հիվանդանոցում կինն է օգնության հասել, գնել անհրաժեշտ դեղորայքը, սնունդն ու պահանջել՝ ամուսնուն պատշաճ բուժօգնություն ցուցաբերել: Սակայն, պարզվել է, որ Վլադիկավկազի հիվանդանոցում չի եղել ոչ ռենտգենի սարք, ոչ էլ համապատասխան մասնագետներ: Ծատինյանները ստիպված են եղել սպասել այնքան, մինչեւ իրենց տեղափոխել են Հայաստան:

Նշենք, որ դեպքից հետո ՀՀ առողջապահության նախարարությունն ամեն օր հաղորդագրություն էր տարածում՝ նշելով, որ Վլադիկավկազի եւ Բեսլանի հիվանդանոցներում բուժվող բոլոր հայ տուժածներին պատշաճ բուժօգնություն է ցուցաբերվում։

31-ամյա վարորդը պատմեց, որ տեղի ունեցած վթարից մանրամասներ չի հիշում, քանի որ այդ պահին քնած է եղել: Ավագ Ծատինյանի կարծիքով՝ ավտոբուսը վարող իր գործընկեր Յուրա Պողոսյանը մեղավոր չէ կատարվածի մեջ. նա վթարից ընդամենը 20 րոպե առաջ էր իրենից ղեկը վերցրել։

«Ես այդ գիշեր ավտոբուսը վարել, հանձնել եմ իրեն, ինձնից հետո ինքն ընդամենը 30 կմ է քշել: Յուրան ղեկին չէր կարող քնել, որովհետեւ լավ քնել էր, վեր էր կացել:  Ընդամենը ղեկն իրեն հանձնելուց 20 րոպե է անցել, եւ այդ ընթացքում հնարավոր չէ, որ քնած լիներ: Մեղավորությունը եղել է ճանապարհի մեջտեղում կանգնած բեռնատարինը, որին ավտոբուսը հարվածել է, այլ տարբերակ, կարծում եմ, որ չի կարող լինել: Յուրան 40 տարվա փորձ ուներ, շատ լավ վարորդ էր, անընդհատ տարբեր ուղղություններով քշել է, մեքենայի անսարքություն եւս չի եղել»,– ասաց նա։

Ավագ Ծատինյանին կինը ավտովթարից միայն մի քանի օր անց է կարողացել գտնել ամուսնուն, քանի որ նրա անունը չի եղել ԱԻՆ–ի հրապարակած ոչ վիրավորների, ոչ մահացածների, ոչ էլ զոհվածների ցուցակում: Ավելի ուշ պարզվել է, որ վարորդի անունը եւ ռուսական կողմը, եւ հայկական կողմը սխալ են հրապարակել՝ Ավագ Ծատինյանի փոխարեն Արեն Սաինյան։ Ի դեպ, հոկտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչը տուժած վարորդի անունը կրկին սխալ էր հաղորդել լրագրողներին՝ նշելով, որ հոկտեմբերի 20-ին Երեւան կտեղափոխվի վթարից տուժած ավտոբուսի երկրորդ վարորդ՝ Նոյեմբերյանի բնակիչ Արեն Սաինյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 14-ին, Ռուսաստանում Մոսկվա-Երեւան երթուղու «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515  համարանիշի ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին: Ավտովթարից տուժել է 27 մարդ, մահացել է 5-ը, այդ թվում՝ վարորդը: Մահացածներից 2-ը ՀՀ քաղաքացիներ են, 3-ը՝ ՌԴ-ի: Տուժածների թվում 4-ը երեխաներ են. նրանցից մեկի վիճակը ծանր է:

Այս պահին Ռուսաստանի հիվանդանոցներում եւս երկու հայ տուժած է բուժվում։ Հայաստան տեղափոխվածները բոլորը դուրս են գրվել հիվանդանոցից:

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia