Կիև-Մինսկ չվերթի ինքնաթիռից իջեցված Արմեն Մարտիրոսյանը մեկնաբանել է իրավիճակը
SocietyՀոկտեմբերի 22-ին Կիև-Մինսկ չվերթն իրականացնող «Բոյինգ 737-800» ինքնաթիռից իջեցված ՀՀ քաղաքացի Արմեն Մարիտիրոսյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ ինքն արդեն Մոսկվայում է, որտեղ բնակվում է 2014թ.-ից:
«Թե ինչ միջոցներ կձեռնարկեմ, կներկայացնեմ փաստաբանների հետ խորհրդատվությունից հետո»,- գրել է նա: Միաժամանակ Մարտիրոսյանը նշել է, որ «ընկերոջ զանգը շատ բան է փոխում»: